Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ոստիկանության բաժիններն ամբողջ աշխատակազմերով հրաժարականների դիմնումներ են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ԱԽԱԼՔԱԼԱՔ« 29 ՀՈՒՆԻՍԻ. Իրակլի Օքրուաշվիլու Վրաստանի Ներքին գործերի նախարար նշանակվելուց հետո խնդիր դրվեց ամբողջ համակարգի կադրային փոփոխությունները եւ կրճատումները: Ինչպես հայտնում Է Ա-ԻՆüՈ-ն, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ոստիկանության բաժինները ամբողջ աշխատակազմերով հրաժարականների դիմնումներ են ներկայացրել: Հունիս 28-ին ՆԳ Նախարարի հրամանով Ախալքալաքի շրջանի ՆԳ վարչության պետ է վերահաստատվել Մխիթար Աբաջյանը: Նինոծմինդայի շրջանում ՆԳ Նոր վարչության պետ է նշանակվել նախկինում այդ պաշտոնում աշխատած` Սամվել Իրիցյանը:

Հայերեն