Փարվանա լճի երեք գյուղեր սկսել են էլեկտրականություն ստանալ

1 րոպեի ընթերցում

ԱԽԱԼՔԱԼԱՔ« 29 ՀՈՒՆԻՍԻ. Նինոծմինդայի շրջանի Փարվանա լճի ավազանի երեք գյուղեր՝ Ասպարան, Տամբովկան եւ Ռոդիոնովկան (Փարվանա) սկսել են էլեկտրականություն ստանալ: Այս գյուղերը երկար ժամանակ հոսանքազրկված էին հոսանքալարերի գողության պատճառով: 2003թ նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին գողոցված հոսանքալարերի փոխարեն նոր հոսանքագիծ էր անցկացվել: Սակայն մի քանի օր հոսանք չլինելու առիթը հնարավորություն է տվել գողերին գողանալ հոսանքագծի լարերի մի մասը եւս: 2004թ. հունվարի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին արդեն վերականգնվեց նաեւ այդ վերջին գոզացված հոսանքագիծը: Սակայն երկար ժամանակ հոսանքագծի անսարքության պատճառով վերոնշյալ գյուղերը էլեկտրաէներգիա չէին ստանում: Միայն ամռան սկզբին է հաջողվել վերջնականապես կարգավորել հոսանքագիծը եւ հունիսի 25-ից սկսած վերոնշյալ գյուղերն ապահովված են էլեկտրաէներգիայով:

Հայերեն