ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենների խորհրդի ղեկավարությանը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր ընդունել է արդեն մի քանի օր Լեռնային Ղարաբաղում գտնվող Ամերիկայի Հայկական Համագումարի /ԱՀՀ/ տնօրենների խորհրդի նախկին նախագահ, այժմ այդ կազմակերպության վարչության անդամ Վան Գրիգորյանին եւ այցի ընթացքում նրան ուղեկցող անձանց: Ինչպես հայտնեցին ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից, զրույցի ընթացքում, որն անցել է ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում, պարոն Գրիգորյանը կիսվել է Արցախ կատարած իր այցի մասին տպավորություններով: Զրուցակիցները քննարկել են Արցախի եւ Ամերիկայի հայկական համայնքի միջեւ փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շրջանակ` ուղղված ինչպես Լեռնային Ղարաբաղի համակողմանի զարգացմանը, այնպես էլ նրա միջազգային ճանաչմանը: Հնր-40 ԼՂՀ «Երախտագիտությունե մեդալ՝ Պեր Լարեչին ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանն ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի նախագահ եւ գլխավոր տնօրեն Պեր Լարեչին: Հանդիպման ընթացքում Արկադի Ղուկասյանը պարոն Լարեչին է հանձնել ԼՂՀ «Երախտագիտությունե մեդալ, որին նա արժանացել է Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացմանն աջակցելու համար: Իր կողմից պարոն Լարեչը երախտագիտություն է հայտնել պարգեւի համար, նշելով, որ այն ընդունում է նաեւ որպես ալկոհոլային արտադրանքի արտադրության եւ վաճառքի համաշխարհային առաջնորդներից մեկի` ýրանսիական «Պեռնո Ռիկարե ընկերության գործունեությանը տված գնահատական: Լարեչը նշել Է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել Երեւանի կոնյակի գործարանի եւ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Ղարաբաղ-գոլդե ղարաբաղյան ձեռնարկության միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Հայերեն