Գրողների համահայկական համաժողովի երկրորդ լիագումար նիստի քննարկման նյութն ազգային դպրոցն ու գրականությունն Էր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Գրողների համահայկական համաժողովի երկրորդ լիագումար նիստում, որն այսօր հրավիրվեց գրողների տանը, «Ազգային դպրոց եւ ազգային գրականությունե թեմայի շուրջ զեկուցումներով հանդես եկան Հայաստանի եւ սփյուռքի անվանի մտավորականներ: «Մեր այս նոր դարում բազում տեղաշարժեր են եղել, որոնք մերժում են ավանդականն ու դասականը՝ արժեզրկելով հայ գրականությունը, արվեստը, կրոնը, փիլիսոփայական միտքը, ոգեղեն եւ մտայուն բոլոր արժեքներըե, -իր զեկույցում նշեց Լիբանանի գրողների միության անդամ, բանաստեղծ Պեպո Սիմոնյանը: Նրա խոսքերով, ազգային գրականությունն ու դպրոցն այսօր սփյուռքում խոր տագնապ են ապրում, քանզի կրճատվում են անգամ հայերենի եւ հայ գրականության դասաժամերը, ինչը «մահացու վնաս կարող Է հասցնելե ոչ միայն լեզվամշակույթին եւ գրականությանը, այլեւ առհասարակ հայ մշակույթին ու հայապահպանմանը: «Գրականությունով ու մշակույթով Է հայ ժողովուրդն իր դարավոր պատմությունն ու արժանապատվությունը կերտել՝ երբեւԷ հետ չմնալով քաղաքակրթության առաջընթացիցե, - նշեց Պ. Սիմոնյանը, ավելացնելով, որ պետք Է ամեն ինչ արվի դպրոցներում գրականության արժեքի վերականգնման համար: Գրականությունը, ըստ նրա, կրկին պետք Է ստանձնի իր հիմնական առաքելությունները, դառնա գեղագիտական դաստիարակության կարեւոր եւ անփոխարինելի միջոց, հայակերտումի, հայապահպանման եւ մարդկային-ընկերային փոխհարաբերությունների հիմնական գործոն: Անդրադառնալով նաեւ մանկագրության խնդիրներին, լիբանանահայ բանախոսը նշեց, որ «շուկայական շահախնդրությունը մուտք Է գործել նաեւ գրականության այս՝ ամենամաքուր եւ անաղարտ ոլորտը, մինչդեռ գոնե այն պետք Է լիներ պետական հոգածության եւ խիստ հսկողության ու ուշադրության կենտրոնումե: «Սփյուռքե գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բանասիրության դոկտոր, պրոýեսոր Սուրեն Դանիելյանն Էլ կարծում Է, որ սփյուռքում պետք Է ձեւավորվեն վարժարաններ, փոփոխվեն կրթական համակարգերը, ինչում իր մասնակցությունը պետք Է ունենա նաեւ Հայաստանի իշխանությունը՝ որպես սեփական շահերին հետամուտ կողմ: Իսկ Հայաստանում, ըստ նրա, հարկ Է մեծ ուշադրություն դարձնել նաեւ արեւմտահայ գրամշակութային արժեքների պահպանությանը, ինչը, «գաղտնիք չԷ, որ բավականին կաղում Է, եւ այս կերպ շարունակվելու դեպքում չի բացառվում, որ տարիներ հետո մենք գործ ունենանք մի նոր Հայ դատի հետե: Ս. Դանիելյանը նշեց նաեւ, որ հարկավոր Է հիմնել համահայկական կրթական բարձրագույն խորհուրդ, որը, լինելով ոչ պետական կառույց, իր առջեւ կդնի ազգային ու համահայկական նպատակներ, այն Է՝ մշակել համահայկական կրթական նոր ծրագրեր եւ քաղաքականություն:

Հայերեն