Թուրքիան պետք է կարողանա հավասար հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երեք երկրների նկատմամբ

7 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ« 30 ՀՈՒՆԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ¬ի գագաթաժողովի շրջանակներում հունիսի 29¬ին տեղի ունեցավ Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի նիսը« որին մասնակցում էին ՆԱՏՕ¬ի գործընեկեր երկրների պատվիրակությունները։ Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նշենք« որ ՀՀ արտգործնախարարի ելույթին նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը« որը մասնավորապես անդրադառնալով Ադրբեջան¬ՆԱՏՕ հարաբերություններին« չշրջանցեց նաեւ Հայաստանի կողմից 20 տոկոս «գրավված տարածքներիե« 1 մլն փախստականների հարցը եւ այլն։ Ավելին« Ադրբեջանի նախագահը նշել է« որ իրենք «տառապել են հայկական տեռորիզմիցե« որին «զոհ են գնացել ավելի քան 2000 մարդ՝ 32 ահաբեկչական գործողություններիցե։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին« նա նշել է« որ երկու երկրների միջեւ խաղաղ բանակցությունները շարունակվում են ավելի քան տասը տարի եւ չկա որեւէ արդյունք։ Միաժամանակ Ի© Ալիեւը հայտարարել է« որ «Ադրբեջանը ոչ մի փոխզիջման չի գնա ի վնաս իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանե՝ նշելով« որ Լեռնային Ղարաբաղն անվերահսկելի գնոտի է եւ վտանգում է տարածաշրջանի կայունությունը։ Վ© Օսկանյանն իր ելույթում նկատել է« որ Ադրբեջանի նախագահը էթնոցենտրիկ նպատակներից է խոսում« մինչդեռ այս կոնýլիկտն ավելի խորն« ավելի լայն է« քան ներկայացվում է։ Լեռնային Ղարաբաղին ահաբեկչության մեջ մեղադրելը Վ© Օսկանյանը համարել է աբսուրդ« իսկ բարձրացված խնդիրներին՝ տարածքներ« փախստականներ եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ« անդրադառնալով« նա նշել է« որ կոնýլիկտը սկսվել է« երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խաղաղ ձեւով դիմել է ինքնորոշման համար։ Ադրբեջանը մերժել է այդ որոշումը եւ դիմել է զինված գործողությունների« որպեսզի ճնշի այդ իրավունքը։ «Այսպիսով« այսօր մենք ունենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքըե«¬նկատել է ՀՀ արտգործնախարարը« եւ մեկ անգամ եւս ընդգծելով« որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբաջանի կազմում։ Նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտգործնախարարը ամփոփելով գագաթաժողովի արդյունքները« նշեց« որ բավական հետաքրքիր եւ անկյունադարձային որոշում է կայացվել« որը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի։ «Այսօր ՆԱՏՕ¬ն որոշեց ռազմավարական նոր մոտեցում ցուցաբերել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Սա« իհարկե« նոր իրավիճակ է ստեղծում մեզ համար« նոր խնդիրներ է առաջացնում« բայց մյուս կողմից էլ նոր հնարավորություններ է բացում։ Եւ հենց այս համատեքստում« եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական թեման սա էր© եթե ՆԱՏՕ¬ն նման ուղղությամբ է գնում« եւ Հարվային Կովկասի երկրներն այսօր դաշինքի անդամ երկրներից միայն Թուրքիայի հետ սահման ունեն« փաստորեն« այդ ռազմավարական ուղղությունը կարող է արդյունավետ լինել՝ եթե Թուրքիան կարողանա իսկապես Կովկասի երեք հանրապետություններին հավասարապես ներգրավվել ՆԱՏՕ¬ի գործունեության մեջ։ Այնպես որ« Թուրքիայի վրա այսօր լուրջ պարտավորություն կա« որպեսզի նա Հայաստանի նկատմամբ փոխի իր քաղաքականությունը եւ կարողանա բերել¬հավասարեցնել Հայաստան¬Թուրքիա հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի մակարդակինե«¬նշեց նախարարը։ Բացի այդ« կա նաեւ Եվրամիության գործոնը© հարավկովկասյան երեք երկրները ներառվեցին «Ընդարձակ Եվրոպա© նոր հարեւաններե ծրագրում եւ Թուրքիան« որպես Եմ¬ին ավելի շուտ անդամակցելու հնարավորություն ունեցող երկիր« պարտավորություն ունի Հարավային Կովկասի հանրապետություններին ներգարավելու եւ իր միջոցով արագացնելու ինտեգրացիոն գործընթացները նաեւ աշխարագրական առումով։ «Այնպես որ« եւ ՆԱՏՕ¬ի« եւ ԵՄ հարցով Թուրքիան իսկապես իր վրա լուրջ պարտավորություն ունի« եւ նրանք պետք է դա զգան։ Եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական թեման սա էր« երկկողմ հանդիպման ժամանակ նույնպես սա եմ ակնարկել։ Իմ ելույթի մի կարեւոր մասը նվիրվել է այս հարցին« եւ մենք հետեւողական ենք լինելու այս հարցում« քանի որ ունենք ԵՄ¬ի« ՆԱՏՕ¬ի անդամ երկրների եւ ԱՄՆ¬ի աջակցությունըե։ Պատասխանելով այն հարցին« թե արդյո՞ք հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունները՝ ՆԱՏՕ¬ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու մասին« Հայաստանին ետ չեն թողնում գործընթացներից« Վ© Օսկանյանն ասաց« որ ՆԱՏՕ¬ն այնպես է կառուցված, որ տարբեր գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս տարբեր մակարդակի հարաբերություններ ունենալ։ «Թեեւ Ադրբեջանն ու Վրաստանը այս գագաթաժողովի ժամանակ հայտարարեցին« որ ուզում են գնալ հաջորդ քայլին« մենք դեռ չենք հայտարարել« այդ հարցը քննարկում ենք« բայց թերեւս չենք սկսել գործընթացը։ Սա չի նշանակում« որ Հայաստանը ինչ¬որ բանից հետ է մնումե։ Եթե անգամ Ադրբեջանը եւ Վրաստանը անդամ լինեն« այդ դեպքում եւս« ըստ նախարարի« չպետք է համարել« որ Հայաստանը ետ է մնում« այստեղ խնդրին պետք է նայել այնպես« որ Հարավային Կովկասի տարբեր երկրներ տարբեր ճանապարհ են որդեգրել։ «Հիմնական շրջադարձային պահը անդամակցության պահն է© մինչեւ անդամակցությունը՝ հետ մնալու խնդիր չկա։ Համենայն դեպս« կարծում եմ« որ նույնիսկ Ադրբեջանի ու Վրաստանի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է։ Այո« նրանք ելույթներում հստակ հայտարարեցին իրենց ցանկցությունը« բայց այստեղ երկկողմանի պետք է դիտել խնդիրը© ցանկությունը քիչ է դեռ« պետք է նաեւ պատրաստ լինել դրան եւ նաեւ ՆԱՏՕ¬ն պետք է պատրաստ լինիե։ Նշենք« որ իր ելույթում ՀՀ արտգործնախարարն ասել էր« որ Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է իր մտադրությունը՝ շարունակելու եւ խորացնելու հարաբերությունները Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում եւ ՆԱՏՕ¬ին իր տարածքն է առաջարկում՝ 2005թ© զորավարժություններից մեկը հյուրընկալելու համար։

Հայերեն