1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 23-26-ը Ծաղկաձորում կանցկացվի «Տարածաշրջանային կամուրջ 2004ե միջազգային գործարար հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն «հարավիե եւ «հյուսիսիե երկրների միջեւ ինտեգրման, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության թերությունների եւ առավելությունների հարցեր: Հանդիպմանը կմասնակցեն Հնդկաստանի, Մոսկվայի, Ռոստովի մարզի, Իրան- Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատների, ինչպես նաեւ Ռուսատանի ապրանքարտադրողների միության, Տոլյատիի Տնտեսական զարգացման գործակալության ներկայացուցիչներ: «Տարածաշրջանային կամուրջ 2004ե-ին ներկա կլինեն նաեւ պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Պաղեստինից, Իրանից, Եգիպտոսից, Թուրքիայից: Հանդիպման մասնակցության հայտ են ներկայացրել երեք տասնյակից ավելի տեղական եւ արտերկրի ընկերություններ: «Տարածաշրջանային կամուրջ 2004ե միջոցառումը կազմակերպել է Միջազգային ինտեգրման աջակցության «Մաստերե կենտրոնը` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման, արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ: