Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը դիմել Է Թուրքիայի կառավարությանը՝ պետական համալսարաններից մեկում հայագիտական ամբիոն բացելու առաջարկով

5 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ թղթ. Զոյա Բարսեղյան): Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը հաստատվել Է 1461 թվականին եւ մինչեւ 1840-ական թթ. ոչ միայն հայերը, այլեւ ասորեները, ոչ քաղկեդոնական քրիստոնյա եկեղեցիների համայնքները այս պատրիարքության մեջոցով են կազմակերպվել ու Օսմանյան Կայսրությունում իրենց գործերն իրականցրել: Ինչպես հայաստանցի լրագրողների հետ զրույցում նշեց Կոստանդնուպոլիսի Հայոց պատրիրաք Մեսրոպ Բ Մութաýյանը, մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը, այս պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո Էին գրեթե բոլոր հայ համայնքները: Սակայն համաշխարհային պատերազմից եւ ցեղասպանությունից հետո, իշխանությունը «փոքրացել Էե ու ներկայումս պատրիարքությունը հոգեւոր իրավասարություն ունի միայն Թուրքիայում եւ Կրետե կղզում բնակվող հայերի վրա: Պատրիարքի ներկայացմամբ, ներկայումս Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների մեջ ամենաբազմամարդը հայ համայնքն Է: Նշվում Է, որ շուրջ 100 հազար ոչ մահմեդականներ, քրիստոնյաներ կան Թուրքիայում, որոնց շուրջ 65-70 հազարը հայերն են: Սակայն, ըստ Մեսրոպ Բ Մութաýյանի, այսօր վիճակը համեմատելի չԷ 100 տարի առաջվա վիճակի հետ: Այն ժամանակ մոտավորապես 2900 եկեղեցիներ, մատուռներ, վանքեր կային Օսմանյան Կայսրության ամբողջ տարածքում, իսկ 1915-ից հետո պատկերն այլ Է «եւ այսօր կարող ենք ասել, որ միայն Պոլսում աշխույժ հայ համայնք կա՝ համեմատած Սփյուռքի այլ համայնքների հետե: Ներկայումս 38 եկեղեցիներ կան Պոլսում, որոնք կառավարվում են թաղական խորհուրդների կողմից, 5 համայնքային հաստատություններ եւ շուրջ 20 միություններ, ինչպես նաեւ երկու օրաթերթ՝ «Ժամանակե, «Մարմարաե ու «Ակոսե շաբաթաթերթը: Պատրիարքն, Ազգային Սահմանադրության համաձայն, ունի 2 կարեւոր մարմին, որոնց օժանդակությամբ կառավարում Է համայնքային եկեղեցական կյանքը՝ կրոնական եւ քաղաքական ժողովը: Ըստ Մեսրոպ Բ Մութաýյանի, երկրորդը հիմա թույլտատրված չԷ, քանի որ Թուրքիայի այժմյան հանրապետությունը չի արտոնում, որ յուրաքանչյուր համայնք իր օրենքով կառավարվի, եւ այդ երկրում բնակավող ամեն մի քաղաքացի կարող Է իր կրոնական օրենքները գործածել, բայց ազգային ինքնակառավարման օրենքներ չեն կարող լինել: Ներկայումս չկա քաղաքական ժողովը, եւ դրա տեղը մասամբ զբաղեցնում Է խորհրդակցական մարմինը, որը պատրիարքի համար պաշտոնական Է, պետության համար՝ ոչ: Անդրադառնալով խնդիրներին, Մեսրոպ Բ Մութաýյանը դրանցից առանձնացրեց երեքը, որոնք, ըստ նրա, բարձրացվել են նաեւ օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնիությունների հոգեւոր առաջնորդների (այդ թվում՝ Հայոց պատրիարքի) հանդիպման ժամանակ: Առաջինը, ըստ պատրիարքի, այն Է, որ որպես ազգային եւ կրոնական փոքրամասնություն գոյատեւելու համար կրոնական հաստատություններ են անհրաժեշտ. «Թուրքիայում թեեւ ունենք եկեղեցի, բայց հարցը շենք ունենալը չԷ, այլ լավ պատրաստված, զարգացած հոգեւորական ունենալը: Դրա համար Էլ դպրեվանք Է պետք: Թուրքիայում բոլոր քրիստոնեկան դպրեվանքերը եւ հրեական նման կենտրոնները 1970 -ական թվականներից ի վեր փակված են: Այդ պահից մինչ օրս մենք չունենք հոգեւորական պատրաստելու որեւԷ դպրոցե: Սրբազանի խոսքերով, ապագա հոգեւորականերին իրենք փորձում են 2-3 տարի պահել, այնուհետեւ արտասահման են ուղարկում՝ աստվածաբանական բաձր կրթություն ստանալու: Սակայն դա Էլ իր բացասական կողմերն ունի. նախ կարող Է այդ կրթությունը հայեցի չլինել կամ, երբ սանը վերադառնա՝ օտարացած լինի իր համայնքին ու եկեղերցուն: Այդ իսկ պատճառով արդեն 5 տարի պետությանն առաջարկվում Է, պետական համալսարաններից մեկում հայագիտական ամբիոն բացել, որտեղ կրթություն կստանան հոգեւորակաները եւ մանկավարժները: Վերջինս անհրաժեշտ Է, քանի որ մյուս կարեւոր հաստատությունը՝ հայկական դպրոցը, եւս հարկ եղած հայեցի դաստիարակություն ստացած ուսուցիչների կարիք ունի: Հաջորդը պատրիարքը նշեց հիմնադրամների կամ, այսպես ասած, այն հաստատությունների խնդիրը, որոնց միջոցով եկեղեցիները եւ դպրոցները պետք Է նյութապես պահպանել: Թեեւ թաղական խորհուրդները Թուրքիայում որպես հիմնարկ են ընդունվում, իրավաբանական անձ են, բայց կան որոշ սահմանափակումներ: «Խորհում ենք, որ Թուրքիայի՝ Եվրամիության հետ համաձայնեցման աշխատանքների գործընթացում հավանաբար բարելավումներ պետք Է լինեն այդ հիմնարկների վերաբերյալ օրենքներում եւ ավելի հանգիստ կկարողանք գործելե,- հույս հայտնեց սրբազանը:

Հայերեն