1 րոպեի ընթերցում
կնշվի դատախազության աշխատողի տոնը ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Հանրապետությունում հուլիսի 1-ին պաշտոնապես կնշվի դատախազության աշխատողի տոնը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնից` նշելով, որ վաղն այդ առիթով դաախազությունում հանդիսավոր արարողություն կկազմակերպվի, որի շրջանակներում դատախազության մոտ կկատարվի պսակ դնելու արարողություն: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային, ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն բյուրոյին, բացի այդ, մշտապես մասնակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազների ամենամյա կոնýերանսի աշխատանքներին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազության պատմության մեջ դատախազության աշխատողի մասնագիտական տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է անցած տարի, ինչը համընկել է համակարգի կազմավորման 85-ամյակի հետ: Հանրապետության գործադիր մարմինը դատախազի տոնը նշելու մասին որոշում է կայացրել 2003թ.-ի մարտի 7-ին: