Իլհամ Ալիևը Թուրքիայում աջակցություն է որոնում

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կատարած այցից հետո պաշտոնական առաջին այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի որդին՝ վարչապետ Իլհամ Ալիևը Անկարայից աջակցություն է խնդրել՝ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար: Թուրքական «Աքշամըե գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի, նախագահ Նեջդեթ Սեզերի և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ալիև-կրտսերը կոչով դիմել է նրանց, ասելով, թե Ադրբեջանում կայունություն պահպանելու և իրականացվող մեծ ծրագրերի անվտանգությունը ապահովելու համար խնդրում է Թուրքիայի աջակցությունը: Ի.Ալիևի այդ կոչին վարչապետ Էրդողանը մեծ լրջությամբ պատասխանել է. «Ադրբեջանը այդ ընտրությունները պետք է անցկացնի ամբողջ աշխարհում ընդունելի թափանցիկության մթնոլորտումե: Մամուլի կազմակերպած համատեղ ասուլիսում Էրդողանն ասել է. «Տարածքները Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանին Թուրքիան մշտապես աջակցել է և շարունակելու է աջակցել: Ադրբեջանը և Թուրքիան նույնազգի ժողովրդից բաղկացած երկու պետություններ ենե: Լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթգիծը արդյո՞ք բացվելու է, Էրդողանն ասել է. «Այս պահին եղած միակ նախագիծը Կարս-Թբիլիսի երկաթգծի կառուցման նախագիծն է: Մենք Հայաստանի հետ նման հարց չենք քննարկել: Կարս-Թբիլիսի երկաթգծի կառուցմամբ ցանկանում ենք երկաթուղային ցանց ստեղծել թուրքական հանրապետությունների հետե: Այնուհետև Էրդողանը և Ալիև-կրտսերը մի համաձայնագիր են ստորագրել, որով երկու երկրների բնակիչների համար հեշտացվում է վիզա ստանալու գործողությունները, իսկ վիզայի արժեքը սահմանվում 10 դոլար:

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ