ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որ մեծամասնական ընտրակարգով
առաջադրվել Էր Կոտայքի մարզի թիվ 45 ընտարատարածքում եւ ընտրության օրը,
կեսօրին հրաժարվել Էր ընտրապայքարից, այսօր լրագրողներին ներկայացրեց
հրաժարվելու պատճառները:
«Երկու սկզբունք կար, որոնք չցանկացա խախտել. այն, որ փորձել Էի ամեն
ինչ անել, որպեսզի եվրոպական չափանիշներին համապատսխան անցնեն
ընտրությունները, սակայն դա չհաջողվեց : Ընտրության օրն արդեն պարզ Էր դաե:
Նա նշեց, որ չի ցանկացել ներքաշվել «խաղի կանոններիե մեջ՝ զանգվածային
ընտրակաշառքներ, բաց քվեարկության դեպքեր եւ այլն: «Եթե ընդունեի այդ խաղի
կանոնները, կսատցվեր, որ դավաճանել եմ նաեւ իմ ընտրողներինե,- ասաց նա:
Անդրադառնալով ընդհանուր ընտրություններին, Հովհ. Հովհաննիսյանն
ուրախություն հայտնեց, որ միջազգային դիտորդները մեկ քայլ առաջ են համարում
այն.«Պետք Է ընդունենք որ, իրոք, մեկ քայլ առաջ Է. որ, մասնավորապես,
ուժային կառույցներն ազդեցություն չունեին: Կարծում եմ, ամեն դեպքում
քաղաքական ուժերը չԷին փորձում ավելի կոշտ եղանակներով ընտրություններ
կատարել: Մեկ քայլ առաջ Էր նաեւ նախընտրական քարոզարշավի առումով, այն շատ
գրագետ Էր կազմակերպվածե,- նշեց նա:
Հովհ. Հովհաննիսյանը կարեւորեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները եւ
անընդունելի համարեց հանձնաժողովների ձեւավորման ընդունված կարգը: Հովհ.
Հովհաննիսյանի խոսքերով, առհասարակ մեծամասնական ընտրակարգը սպառել Է իրեն, եւ
բացասական երեւույթներ արձանագրվում են հատկապես մեծամասնական
ընտրությունների արդյունքում: Նա նաեւ ցավ հայտնեց, որ մեր հասարակությունը
պատրաստ չԷ ընտրությունների. «Չենք կարողացել պատրաստել, եւ դա բոլորիս՝
բոլոր քաղաքական ուժերի, իշխանության եւ ընդդիմության մեղքն Էե:
Հովհ. Հովհաննիսյանը հայտնեց, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ
եւ փորձելու Է տարածել արեւմտյան արժեքները, քանի որ ճիշտ ճանահպարհը դրանց
ընդունման մեջ Է:
Նշենք, որ հունիսի վերջին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում
լորդ Ռասսել Ջոնսթոնը ներկայացնելու Է թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական
ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը: Ըստ կարգի, Ստրասբուրգ Է
մեկնելու հին պատվիրակությունը, որի ղեկավարն Է Հովհ. Հովհաննիսյանը.
«Կաշխատեմ ամեն ինչ անել, որպեսզի երկրի միջազգային հեղինակության վրա բիծ
չլինի: Իհարկե, չպետք Է կոծկենք մեր թերությունները, կարծում եմ, դրանք պետք Է
բարձրացնել, եւ փորձել լուծում գտնել, բայց չչարախնդալ: Պետք Է փորձենք
այնպես անել, որ մեր երկրի քղաքական իմիջը վնաս չկրի, բայց մենք պետք Է
աշխատենք դուրս գալ այս տեղապտույտիցե,- ասաց նա:
Ինչ վերաբերում Է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից 6-րդ արձանագրության
վավերացմանը, ապա հայտնեց, որ զրուցել են նաեւ որպես դիտորդ ժամանած
Հայաստանի մոնիտորինգի զեկուցողների հետ, եւ Հովհ. Հովտհաննիսյանը կարծում Է,
որ մինչեւ աշուն արձանագրության վավերացման ուշացմանը ԵԽ-ն ըմբռնումով
կմոտենա: Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը կվավերանցնի
արձանագրությունը: