Հասարակական

Հովհաննես Հովհաննիսյանը չի հեռանա քաղաքականությունից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Էր Կոտայքի մարզի թիվ 45 ընտարատարածքում եւ ընտրության օրը, կեսօրին հրաժարվել Էր ընտրապայքարից, այսօր լրագրողներին ներկայացրեց հրաժարվելու պատճառները: «Երկու սկզբունք կար, որոնք չցանկացա խախտել. այն, որ փորձել Էի ամեն ինչ անել, որպեսզի եվրոպական չափանիշներին համապատսխան անցնեն ընտրությունները, սակայն դա չհաջողվեց : Ընտրության օրն արդեն պարզ Էր դաե: Նա նշեց, որ չի ցանկացել ներքաշվել «խաղի կանոններիե մեջ՝ զանգվածային ընտրակաշառքներ, բաց քվեարկության դեպքեր եւ այլն: «Եթե ընդունեի այդ խաղի կանոնները, կսատցվեր, որ դավաճանել եմ նաեւ իմ ընտրողներինե,- ասաց նա: Անդրադառնալով ընդհանուր ընտրություններին, Հովհ. Հովհաննիսյանն ուրախություն հայտնեց, որ միջազգային դիտորդները մեկ քայլ առաջ են համարում այն.«Պետք Է ընդունենք որ, իրոք, մեկ քայլ առաջ Է. որ, մասնավորապես, ուժային կառույցներն ազդեցություն չունեին: Կարծում եմ, ամեն դեպքում քաղաքական ուժերը չԷին փորձում ավելի կոշտ եղանակներով ընտրություններ կատարել: Մեկ քայլ առաջ Էր նաեւ նախընտրական քարոզարշավի առումով, այն շատ գրագետ Էր կազմակերպվածե,- նշեց նա: Հովհ. Հովհաննիսյանը կարեւորեց ընտրական օրենսգրքի փոփոխությունները եւ անընդունելի համարեց հանձնաժողովների ձեւավորման ընդունված կարգը: Հովհ. Հովհաննիսյանի խոսքերով, առհասարակ մեծամասնական ընտրակարգը սպառել Է իրեն, եւ բացասական երեւույթներ արձանագրվում են հատկապես մեծամասնական ընտրությունների արդյունքում: Նա նաեւ ցավ հայտնեց, որ մեր հասարակությունը պատրաստ չԷ ընտրությունների. «Չենք կարողացել պատրաստել, եւ դա բոլորիս՝ բոլոր քաղաքական ուժերի, իշխանության եւ ընդդիմության մեղքն Էե: Հովհ. Հովհաննիսյանը հայտնեց, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ եւ փորձելու Է տարածել արեւմտյան արժեքները, քանի որ ճիշտ ճանահպարհը դրանց ընդունման մեջ Է: Նշենք, որ հունիսի վերջին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում լորդ Ռասսել Ջոնսթոնը ներկայացնելու Է թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը: Ըստ կարգի, Ստրասբուրգ Է մեկնելու հին պատվիրակությունը, որի ղեկավարն Է Հովհ. Հովհաննիսյանը. «Կաշխատեմ ամեն ինչ անել, որպեսզի երկրի միջազգային հեղինակության վրա բիծ չլինի: Իհարկե, չպետք Է կոծկենք մեր թերությունները, կարծում եմ, դրանք պետք Է բարձրացնել, եւ փորձել լուծում գտնել, բայց չչարախնդալ: Պետք Է փորձենք այնպես անել, որ մեր երկրի քղաքական իմիջը վնաս չկրի, բայց մենք պետք Է աշխատենք դուրս գալ այս տեղապտույտիցե,- ասաց նա: Ինչ վերաբերում Է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից 6-րդ արձանագրության վավերացմանը, ապա հայտնեց, որ զրուցել են նաեւ որպես դիտորդ ժամանած Հայաստանի մոնիտորինգի զեկուցողների հետ, եւ Հովհ. Հովտհաննիսյանը կարծում Է, որ մինչեւ աշուն արձանագրության վավերացման ուշացմանը ԵԽ-ն ըմբռնումով կմոտենա: Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը կվավերանցնի արձանագրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում