Հասարակական

Ըստ Իլհամ Ալիևի, Եվրախորհուրդը Հայաստանին ավելի լավ է նայում

1 րոպեի ընթերցում

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 24 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ադրբեջանական պատվիրակության հորդորին հակառակ, քննարկելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Ադրբեջանի պատվիրակությունը խնդրում էր հետաձգել այդ քննարկումը և անցկացնել հոկտեմբերի 15-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիևիը այսօր ադրբեջանական «ԱՆՍե հեռուստակայանին ասել է, թե Եվրախորհուրդը կրկնակի ստանդարտներ է կիրառում: Հայաստանի դեպքում մահապատժի վերացման հարցի քննարկումը հետաձգվեց և չկայացավ խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, իսկ Ադրբեջանի դեպքում քաղբանտարկյալների նուրբ հարցը կրկին օրակարգում է մնում, գանգատվել է Իլհամ Ալիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում