Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամներին՝ Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, վեհափառ Հայրապետը ողջունել է երկու երկրների միջեւ առկա բարեկամությունը, նշելով նաեւ Կանադայի իշխանությունների կողմից կանադահայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը, ինչի ականատեսն է եղել նախորդ տարի Կանադա կատարած հովվապետական այցի ընթացքում: Վեհափառ հայրապետը գոհունակությամբ է նշել, որ կանադահայերը իբրեւ երկրի լիարժեք քաղաքացիներ ոչ միայն իրենց մասնակցությունն են բերում Կանադայի հասարակական-քաղաքական կյանքին, այլեւ Հայ եկեղեցու շուրջ համախումբ կարողանում են կազմակերպել իրենց ազգային-եկեղեցական կյանքը: Կանադայի խորհրդարանի անդամ, Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Սարգիս Ասատուրյանը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Խոսվել է նաեւ Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Ինչպես նշել են հյուրերը, խմբի անդամները որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, եւ առաջիկայում առանձին անդամների կողմից համապատասխան օրինագիծ կներկայացվի խորհրդարան: Վեհափառ Հայրապետը կարեւոր ու էական է նկատել ցեղասպանության ճանաչումը, այն համարելով իբրեւ համամարդկային ողբերգություն, որը նույնչափ դատապարտելի է, որքան՝ ահաբեկչությունը: Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրերի հարցումների, Վեհափառ Հայրապետը խոսել է ետխորհրդային տարիներին Հայ եկեղեցու գործունեության ու առկա դժվարությունների մասին, անդրադարձել աղանդավորության տարածման խնդիրներին: Հանդիպման ավարտին հյուրերը Վեհափառ Հայրապետին են նվիրել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով Կանադայում հրատարակված նամականիշի մեծադիր նկարը՝ Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների ստորագրություններով:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները