Արամ Ա կաթողիկոսը պագեւատրվել է գերմանական «Վարկյանի շնորհքըե պատվանշանով

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շաբաթ օրն ընդունել է գերմանական մշակույթի ու արվեստի աշխարհի ներկայացուցիչներից կազմված մի պատվիրակության: Ըստ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի, պատվիրակության անդամները Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են, թե գերմանական մշակույթն ու արվեստը ներկայացնող մի ընկերակցություն պատրաստել է «Վարկյանի շնորհքըե անունով 12 մեդալ՝ պարգեւատրելու համար արդի աշխարհում կրոնների ու մշակույթների ու դրանց փոխհարաբերությունների զարգացման մեջ կարեւոր դեր ունեցող հայտնի գործիչներին: Որոշվել է առաջին պատվանշանը հանձնել Կիլիկո Աթոռի գահակալին, որը, պատվիրակության անդամ դոկտոր Գոլցի խոսքերով, համաշխարհային մակարդակով նշանակալի ավանդ ունի այդ գործում, ինչպես նաեւ ի շահ համակեցության, արդարության ու խաղաղության մղվող պայքարում: Շնորհակալության խոսքում Վեհափառ Հայրապետն ասել է, թե շարունակելու է իր համեստ նպաստը բերել միջկրոնական այն բոլոր երկխոսություններին, որոնց նպատակն է բարոյական, հոգեւոր ու մարդկային արժեքների տարածումը հասարակության կյանքում: Նշվել է, որ հաջորդ պատվանշանը պետք է հանձնվի բուդդայական կրոնի պետ եւ մարդու իրավունքների պաշտպան Դալայլամային:

Հայերեն