Արամ Ա. կաթողիկոս.«Հայրենիքի ինքնապաշտպանությունն արդար ու նվիրական իրավունք էե

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ԱՊՐԻԼԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սուրբ Զատկի իր պատգամում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը՝ խոսելով Միջին Արեւելքի ներկա կացության մասին, նշել է, որ տարածաշրջանը դարձյալ լուրջ վտանգների առջեւ է կանգնած: Մեր աչքի առաջ, ասել է նա, մեր պաղեստինցի եղբայրներն ու քույրերն իրենց արյունն են թափում հայրենիքի ազատագրության համար, իսկ Իսրայելը անխնա հարվածում է նրանց: «Մենք միշտ ասել ենք, որ դեմ ենք բռնությանը, ահաբեկչությանը՝ իրենց բոլոր արտահայտություններով ու ձեւերով, սակայն հայրենիքի ինքնապաշտպանությունն արդար ու նվիրական իրավունք էե, ընդգծել է Վեհափառը: «Մենք ուրախութեամբ ողջունեցինք Արաբական Լիգայի վերջին նիստի համատեղ որոշումը: Ահավասիկ՝ արաբական աշխարհը խաղաղության իր ձեռքը երկարեց իսրայելին: Իսրայելը պետք է հեռանա արաբական գրավյալ հողերից, ճանաչի պաղեստինյան պետությունը, այլ խոսքով՝ արդարությունը գործի, որպեսզի բացվի մնայուն ու ամբողջական խաղաղության ճամբանե, ասել է Արամ Ա-ն: Կիլիկիո կաթողիկոսը գտնում է, որ այս գիտակցությամբ պետք է գործեն տարածաշրջանի բոլոր պետությունները, հեռու մնալով բռնությունից, քաղաքական բանակցության ճամբով շրջանն առաջնորդեն դեպի մնայուն խաղաղություն: Ըստ նրա. «Մեծ ուժերը աջակից պետք է դառնան խաղաղության այնպիսի մի ընթացքի, որ կարողանան հաստատել ամբողջական ապահովություն, փոխադարձ վստահություն եւ գործակցությունե:

Հայերեն

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ