Արամ Ա կաթողիկոսը հյուրընկալեց արաբ հանրածանոթ բանաստեղծներ Սայիդ Աքըլին եւ Հանրի Զղեյբին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 9 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այսօր Բիքýայայի վանքում ընդունել է արաբ հանրածանոթ բանաստեղծներ Սայիդ Աքըլին եւ Հանրի Զղեյբին: Շուրջ մեկժամյա հանդիպման ընթացքում առավելապես մտքեր են փոխանաակվել հայ եւ լիբանանյան մշակույթների միջեւ հարաբերություննների զարգացման հնարավորությունների շուրջ: Ըստ կաթողիկոսության մամլո տեղեկատվության, Վեհափառ հայրապետի նախաձեռնությամբ՝ առաջիկա ամիսներին մշակութային հարցերի շուրջ երկխոսություն տեղի պիտի ունենա նաեւ հայ եւ լիբանանցի մտավորականների միջեւ:

Հայերեն