Արամ Ա-ն պահանջում է, որ իսրայելյան բանակը արագորեն հետ քաշվի բռնագրավյալ եկեղեցապատկան կալվածքից

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՀՈՒԼԻՍԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հողամասերի, ինչքերի եւ իրավունքների բռնագրավումը Իսրայելի քաղաքականության կարեւոր կողմերից մեկն է եղել միշտ, իսկ իսրայելյան պետության ստեղծումից հետո նրա հարձակողապաշտ քաղաքականությունը իր արաբ դրացիների նկատմամբ ծանօթ է աշխարհին,- հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Բեթղեհեմի եկեղեցապատկան հողերի բռնագրավման ապակցությամբ երեկ հանդես գալով հայտարարությամբ: Նման բռնարարքներն ու մարդկային իրավունքների անտեսումները, ասել է Վեհափառը, անընդունելի են ներկա քաղաքակիրթ աշխարհում, զենքի ուժով ուրիշի իրավունքը խլելու փորձը դեմ է միջազգային օրենքներին եւ երբեք չի նպաստի ազգերի միջեւ փոխհարաբերությունների զարգացմանը, փոխադարձ վստահության, ւ խաղաղության ու արդարության հաստատմանը: Իսրայելյան բանակը, ասել է Արամ Ա-ն, պետք է հետ քաշվի Երուսաղեմի հայ Պատրիարքությանը պատկանող կալվածքներից ու սրբավայրից, հետ քաշվի պաղեստինյան գրավյալ հողերից: Նման բռնագրավումը չի կարող Միջին Արեւելքը առաջնորդել դեպի խաղաղություն, ընդհակառակը, այն առիթ կծառայի նոր արյունահեղությունների: «Փոխադարձ հասկացողության, հարգանքի ու վստահության վրա հիմնված երկխոսությունը եւ փոխադարձ իրավունքների ճանաչումը միայն կառաջնորդի մնայուն խաղաղության Միջին Արեւելքումե,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, Արամ Ա կաթողիկոսն արդեն աշխատանքներ է ծավալել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի եւ այլ միջազգային կազմակերպությունների ու կառույցների միջոցով միջազգային հանրային կարծիքի ուշադրությանը հանձնելով մարդկային իրավունքների այդ անտեսումը, պահաջելով, որ իսրայելյան բանակը արագորեն հետ քաշվի բռնագրավյալ եկեղեցապատկան կալվածքից:

Հայերեն

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ