Հայաստանում արտադրվում է 300 անուն դեղ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան):Հայաստանում ներկայումս 12 դեղագործական ձեռնարկությունների կողմից արտադրվում է 300 անուն դեղ, այդ թվում՝ խոշորներից «ՊարսԱրմենýարմե ՊԲԸ արտադրում է 27 անուն դեղ , «ýարմատեքե ԴՁ-ը՝ 24 անուն, «Էսկուլապե ՍՊԸ՝ 22 անուն եւ «Երեւանի քիմիա-դեղագործական ýիրմաե ԲԲԸ՝ 40 անուն դեղ: Դրանք հիմնականում ինýուզիոն լուծույթներ են, ճնշում իջեցնող , հակամանրէային դեղահատեր, օշարակներ, քսուքներ, բուսայուղեր, աչքի կաթիլներ, վերջին շրջանում «Լիքվորե ýիրման արտադրում է նաեւ անտիոբիոտիկային ինýուզիոն լուծույթներ: Հանրապետությունում արտադրվում են նաեւ C, B-1, B-6, B-12 վիտամինները: Հայկական արտադրության դեղեր «Երեւանի քիմիա-դեղագործական ýիրմաե ԲԲԸ արտահանում է Ռուսաստան, «üարմատեքե-ը՝ միջինասիական երկրներ: Դեղաբույսերի մշակմամբ եւ վաճառքով մեր հանրապետությունում զբաղվում են երեք՝ «Անթառամե, «Ողջաձորե, «Ղազարոսե կազմակերպությունները: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը, հայկական արտադրության դեղերը Հայաստանի դեղերի շուկայի 6 տոկոսն են կազմում: Ա. Սահակյանը նշեց, որ օրենսդրորեն որեւէ խոչընդոտ չկա դեղարտադրության բնագավառում, բացի դեղերի գնային կարգավորման խնդրից: Սակայն Հայաստանն այսօր, որպես դեղեր ներկրող երկիր, հեռու է դեղերի գնային կարգավորման քաղաքականություն վարելուց. այս պարագայում հնարավոր է դեղերի դեýիցիտի առաջացում: Դեղգործակալության փոխտնօրենի կարծիքով, կարելի է կարգավորել միայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի(288 անուն) գները: Դրանք հիմնականում մրցունակության առումով ավելի էժան եւ բնակչության կարիքների 95 տոկոսը ծածկող դեղերն են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչքանով Ռուսաստանում դեղերի գների բարձրացումը կազդի դեղորայքի հայկական շուկայի վրա, պարոն Սահակյանը նշեց, որ դա, ոչ մեծ չափով, բայց իր անդրադարձը կունենա հանրապետությունում դեղերի գների վրա:

Հայերեն

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Լավրովը քննադատել է Ճապոնիայի արձագանքը Կուրիլյան կղզիներ Պուտինի այցին. դեսպանը կանչվել է ԱԳՆ