Արամ Ա. կաթողիկոսը հանդիպում է ունեցել Սիրիայի փոխնախագահ Խաթթամի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ (ԱՐՄԵՆՊՐԵՍ): Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, Դամասկոսի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում, մարտի 8-9-ին Ղպտի Եկեղեցու պետ Շնուտա Գ-ի, Ասորի Եկեղեցու պետ Զագգա Ա-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի մասնակցությամբ, քննարկվվել են միջեկեղեցական մի շարք հարցեր, հատուկ շեշտվել է Միջին Արեւելքի երեք եկեղեցիների համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը: Դամասկոսից Անթիլիաս վերադարձին, Վեհափառ հայրապետը անձնական հանդիպում է ունեցել Սիրիայի փոխՆախագահ Աբդ էլ Հալիմ Խաթթամի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Իսրայելի-Պաղեստին իրադարձություններին, առաջիկայում Արաբական լիգայի գումարման եւ միջազգային մի շարք իրավիճակներին առնչվող հարցերի շուրջ: ՓոխՆախագահը դրվատանքով է խոսել Սիրիայի եւ Լիբանանի հայության մասին, իր խոր գոհունակությունը հայտնել Վեհափառին նրա գործունեության ու մտահոգությունների համար, նրան իր տուն ճաշի հրավիրել:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին