Նշվեց Արամ Ա-ի ընտրության եւ օծման 7-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի օրը Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Միաբան հայրերի մասնակցությամբ, տեղի է ունեցել «Հայրապետական մաղթանքե՝ նվիրված Արամ Ա կաթողիկոսի ընտրության եւ օծման 7-րդ տարեդարձին: Ըստ մամլո դիվանի լրատվության, Հայ եկեղեցու ավանդության մասը կազմող այս հանդիսավոր արարողության ընթացքում կարդացվել են Ս.Գրքից հատվածներ, կատարվել շարականներ: Տրվել է Ս. պատարագ՝ Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանի մատուցմամբ: Նա իր քարոզում անդրադարձել է Ազգային ընդհանուր Ժողովի, ներկա ժամանակներում մեր ժողովրդի առջեւ ծառացած մտահոգություններին ու մարտահրավերներին: Սրբազանը դրվատանքով է արտահայտվել Կիլիկիո կաթողիկոսության, հատկապես Արամ Ա Վեհափառ հայրապետի կողմից իրագործված եկեղեցաշեն ու ազգաշեն ծրագիրների մասին, որոնք ներկա հայ մարդու եւ հատկապես երիտասարդության համար կենսական են ու անժամանցելի:

Հայերեն

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ