Շառլ Ազնավուր. «Այն ինչ առնչվում է Հայաստանին, առնչվում է նաեւ ինձե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Գայանե Հովակիմյան): «Այն ամենն, ինչ առնչվում է Հայաստանին՝ առնչվում է համայն հայությանը, այդ թվում՝ եւ ինձ: Հայաստանը Հայաստան է անկախության այս 10 տարիներինե, հայտարարեց աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի հատուկ դեսպան, մեծ բարերար Շառլ Ազնավուրը՝ «Զվարթնոցե օդանավակայանում՝ երեկ ուշ երեկոյան, տեւական ընդմիջումից հետո, ժամանելով Հայաստան: Նա եկել է մասնակցելու Հայաստանի համար կարեւորագույն երկու տարելիցների՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի եւ անկախության 10-րդ տարեդարձի տոնակատարություններին: Կհաճախանա՞ն արդյոք մեծանուն հայի այցելությունները Հայաստան հարցին նա պատասխանեց, որ, հայրենիքին ինքն առավել օգտակար է դրսում, իսկ հայ ժողովուրդն իսկապես ունի դրսի օգտակար անձանց կարիքը: Այն, որ Երեւանում հրապարակ է կոչվելու իր անվամբ եւ բացվելու է իր կիսանդրին, Շ.Ազնավուրն իր համար շատ հաճելի համարեց, սակայն «Հայաստանի համար՝ ոչ ամենակարեւոր բանըե: «Մեզ խիստ հետաքրքրում է Հայաստանի ապագան, որը երեխաներն են: Այդ իսկ պատճառով մեզ առաջնահերթ հետքրքրում է դպրոցը եւ երեխաների դաստիարակությունըե,-շեշտեց նա: Անդրադառնալով Ատոմ Էգոյանի ýիլմին, որտեղ ինքը կատարում է գլխավոր դերը, Շ.Ազնավուրն ասաց, որ դա բնական մի պատմություն է, որտեղ շատ պատկերավոր ներկայացվում է Հայոց ցեղասպանությունը: «üիլմը, վստահ եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնի, հատակապես սփյուռքահայության մեջ, որվհետեւ նրանք ցեղասպանության մասին առավել հաճախ լսելու կարիք ունեն, քան հայաստանաբնակները. հիմնականում սփյուռքահայությունն է, որ պայքարում է ցեղասպանության ճանաչման համար, իսկ Հայաստանի ժողովուրդը բնական է, որ զբաղվի իր ապագայովե: Շառլ Ազնավուրը Հայաստանում կմնա մեկ շաբաթ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում