2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Ծննդյան տոնի առթիվ հղել իր պատգամը, ընդգծելով այն միտքը, որ հայ եկեղեցին հավատարմորեն է ծառայել ու ծառայու է իր ժողովրդին: «Մեր եկեղեցու ծառայությունը եղավ բազմերանգ ու բազմաբեղուն: Այն ծառայեց աղքատին ու հիվանդին, մշակույթին ու դպրությանը, ազգին ու հայրենիքին: Նա իր այդ ծառայությունը երբեք չըմբռնեց որպես սոսկ մարդասիրական գործ կամ եկեղեցական պարտականություն, այլ իր ինքնության ու կոչումի անբաժան ու անբաժանելի մասըե,-նշում է Վեհափառ հայրապետը: Տոնելով քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակը, նշում է Կիլիկիո կաթողիկոսը, մենք տոնեցինք եւ արդարորեն փառքը հյուսեցինք մեր ազգի, մեր եկեղեցու, մեր հայրենիքի: «Այժմ 1700-ամյակի պատգամին գործնապես ընդառաջելու ժամը հնչած է: Մեր եկեղեցու առջեւ բացվում է իր հոգեւոր ծառայության կենսագործման մի նոր ժամանակաշրջանե: Ընդգծելով, որ գիտակից պատասխանատվությամբ են գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդներն ու առաջնորդարանները, հոգեւորական դասը, թեմական իշխանություններն ու կառույցները, Վեհափառը ցանկանկություն է հայտնել, որ նրանք ավելին անեն եւ գերագույնը տան մեր ժողովրդին: «Միայն եկեղեցի չշինենք, այլ եկեղեցի դառնանք: Միայն պատարագ ու պսակ չկատարենք, այլ զՔրիստոս ապրենք ծառայելով ու միայն ծառայելով: Միայն ժողովական աշխատանքով մեր կյանքը չլցնենք, այլ ժողովրդին ծառայենք: Այս է ճամբան մեր եկեղեցուե,նշել է Արամ Ա-ն: