Արամ Ա. «Լիբանանը եւ Սիրիան քրիստոնյա-իսլամ գոյակցության օրինակելի երկրներ ենե

2 րոպեի ընթերցում

ՀԱԼԵՊ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Հալեպի «Արամ Մանուկյանե կենտրոնում, հայ, հույն եւ ասորի համայնքների նախաձեռնությամբ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել ընդունելություն («իýթարե՝ սիրո ճաշ) Ռամադանի առթիվ, որին ներկա են եղել Հալեպի իսլամական եւ քրիստոնյա համայնքների հոգեւոր պետերը, պետական ու կուսակցական բարձրաստիճան անձինք: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, իսլամ համայնքի կողմից խոսք է ասել Սիրիայի Հանրապետության մուýթին: Ողջունելով Արամ Ա-ի ներկայությունը, կարեւորելով նրա դերը արաբական դատի պաշտպանության գործում, նա ընդգծել է այն եղբայրական սերը, որ գոյություն ունի երկրի բոլոր համայնքների միջեւ: «Ուրիշները խոսում են երկխոսության մասին, իսկ մենք Լիբանանում ու Սիրիայում ապրում ենք այն, ուրիշները ծրագրեր են մշակում այս ուղղությամբ, իսկ մենք, իբրեւ քրիստոնյաներ ու իսլամներ, գործակցում ենք այստեղ: Մեր պայքարը սիրո ու արդարության վրա հիմնված խաղաղության պայքար էե,-իր եզրափակիչ խոսքում ասել է Կիլիկիո Աթոռի գահակալը: Նա դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով, միաժամանակ հիշեցնելով, որ տարբերություն գոյություն ունի ահաբեկչության ու ազատագրական պայքարի միջեւ: Վեհափառ Հայրապետը խորհրդանշական է համարել, որ Շնուտա Գ պատրիարքը՝ Կահիրեում, Հազիմ պատրիարքը՝ Դամասկոսում եւ Արամ Ա կաթողիկոսը՝ Հալեպում միաժամանակ իýթար են կազմակերպել՝ իբրեւ սիրո արտահայտություն իրենց իսլամ եղբայրների նկատմամբ: «Քրիստոնեությունը եւ իսլամը, իրենց զանազանությունները պահելով հանդերձ, միասին են ապրում, գործակցում եւ պայքարում՝ ի խնդիր արդարության, խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանությանե, -ասել է Արամ Ա կաթողիկոսը: Սիրիական հեռուստատեսությունն ու մամուլը լայնորեն լուսաբանել են Արամ Ա-ի հովվապետական այցն ու պետական բարձրաստիճան անձանց հետ հանդիպումները:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին