Արամ Ա.կաթողիկոսն այցելեց Սալոնիկ

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի թեմ կատարած հովվապետական այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երեկ Աթենքից մեկնել է Սալոնիկ: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, տեղի եկեղեցում Վեհափառ հայրապետն իր խոսքն է ուղղել հավատացյալների հոծ բազմությանը, կանգ առնելով երեք հիմնական հարցերի վրա՝ քրիստոնեական հավատքի ամրապնդում, անհատական եւ համախումբ կյանքը հարստացնել բարոյական, հոգեւոր ու ազգային արժեքներով, միասնական ոգով բոլորանվեր որդեգրվել մեր կյանքի մնայուն արժեքների շուրջ, որոնք են՝ հայրենիքը, եկեղեցին, մշակույթը ու մեր պահանջատիրութիունը: Վեհափառ Հայրապետին դիմավորելու եւ նրա հայրական պատգամներն ունկնդրելու համար Հյուսիսային Հունաստանից Սալոնիկ են եկել նաեւ մեծ թվով հայեր: Երեկոյան տեղի է ունեցել պաշտոնական ճաշկերույթ, որին ներկա են եղել կրոնական, պետական, դիվանագիտական ու կրթական շրջանակների ներկայացուցիչներ: Պաշտոնական հրավիրյալների ելույթներից հետո, խոսք է վերցրել Արամ Ա-ն, անգլերեն ներկայացնելով հայ եկեղեցու եւ հայ ժողովորդի անցյալն ու ներկա: Նա պարգեւատրել է 101-ամյա Կարապետ Մորալյանին, որն ավելի քան 90 տարի հայ եկեղեցու դիրքերից ծառայում է իր ժողովրդին: Կիլիկիո կաթողիկոսը հանդիպում է ունեցել նաեւ տեղի Ազգային վարչության հետ, այցելել Հյուսիսային Հունաստանի նահանգապետին ու Սալոնիկի քաղաքապետին, դասախոսությամբ հանդես եկել համալսարանում:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին