Արամ Ա կաթողիկոս. «Մարդու իրավունքները ոտնահարողները մնացել են անպատիժե

2 րոպեի ընթերցում

Դասախոսւթյուն Աթենքի ամերիկյան համալսարանում ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչեկելու 1700-ամյակին նվիրված՝ Հունաստանի հայոց թեմի ձեռնարկները նախագահելու համար հոկտեմբերի 30-ին Աթենք ժամանած Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նույն օրը երեկոյան դասախոսություն է կարդացել Աթենքի ամերիկյան համալսարանում: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, շուրջ մեկժամյա դասախոսությունը, որին ներկա է եղել նաեւ Հունաստանի Ուղղափառ եկեղեցու պետ Խրիստոտուլոս արքեպիսկոպոսը, նվիրված է եղել մարդու իրավունքների թեմային՝ դիտված եկեղեցու տեսանկյունից: Ընդհանուր ակնարկ կատարելով ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների հռչակագրինե, այն ծնող պատճառներին եւ որդեգրած սկզբունքներին, Վեհափառ Հայրապետն ասել է, թե անցած 50 տարիների ընթացքում մարդու իրավունքները չեն հարգվել, եւ այդ սկզբունքները չհարգողները մնացել են անպատիժ: Իսկ այսօր համաշխարհայնացումը, ծայրահեղ ազգայնամոլությունը, ցեղապաշտությունը եւ կրոնական մոլեռանդությունը պատճառ են դառնում մարդու իրավունքների նոր ոտնահարումների: «Մարդու իրավունքների պաշտպանության գործում եկեղեցին պետք է աջակցի ՄԱԿ-ին՝ միասնաբար աշխատելով, դերերի հստակ բաժանումով: Եկեղեցին չէտք է միայն դատապարտի մարդու իրավունքների ոտնահարումը: Դաստիարակությունը, պաշտպանությունը, հետապնդումը եւ զորակցությունը պետք է դառնան եկեղեցու հիմնական ուղեգիծը: Իսկ ՄԱԿ-ի դերը այդ ոտնահարումները կանխարգելելն է եւ մեղավորներին պատժելը՝ իրավական ու դատավարական հատուկ գործընթացներ ու կառույցներ հաստատելովե, ասել է Արամ Ա կաթողիկոսը: Վերջում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով հայ եւ հույն ժողովուրդներին՝ որպես ջարդ եւ մարդու իրավունքների ոտնահարումներ վերապրած ժողովուրդներ, ասել է, թե նրանք այսօր միասին պետք է գործեն ու պայքարեն եւ չբավարարվան անցյալը միասին հիշելով:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին