1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դուք այստեղ եկել եք ոչ թե սովորելու, այլ՝ լինելու համար: Ուրիշ դպրոցում էլ կարող եք սովորել, բայց այստեղ է, որ հայ եք դառնում: Ամեն գնով պետք է պահպանել ու գուրգուրել այս կրթական օջախը, որ 75 տարիների ընթացքում մարդ պատրաստեց եւ նվիրեց մեր ազգին ու եկեղեցուն: Մեր կյանքը ձեր կարիքը ունիե, հայրապետական պատգամով դիմելով Նիկոսիայի Մելքոնյան կրթական հաստատության սաներին, ուսուցչական կազմին ու տնօրինությանը, ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն այս վարժարան էր այցելել օրերս Կիպրոսի թեմ կատարած հովվապետական այցի շրջանակներում: Նրա հետ էր նաեւ Կիպրոսի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների գծով հանձնակատար Մանոլիս Խրիստոýիդիսը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Կիպրոսի թեմ հովվապետական այցի ընթացքում Արամ Ա կաթողիկոսը չորեքշաբթի օրը այցելել է նաեւ Լիմասոլի եւ Լառնակայի համայնքներ, այնուհետեւ նույն գիշեր վերադարձել է Մայրավանք՝ Անթիլիաս: