Արամ Ա կաթողիկոսը Նիկոսիայում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ՆԻԿՈՍԻԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրիստոնությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ Կիպրոսի թեմի հանդիսությունները նախագահելու համար շաբաթ օրը Նիկոսիա ժամանած Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր առավոտյան, ընկերակցությամբ թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան Եպս. Հերկելյանի եւ ազգային իշխանության ներկայացուցուցիչների, այցելել է նախագահական պալատ, հանդիպել Կիպրոսի Հանրապետության նախագահ Գլավքոս Քլիրիդիսին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա են եղել նախագահության փոխնախարար Պանտելիս Կուրոսը եւ ազգային փոքրամասնություերի հանձնակատար Մանոլիս Խրիստոýիասը: Վեհափառ Հայրապետը նախագահ Քլիրիդիսին է փոխանցել Լիբանանի Հանրապետութեան նախագահ Էմիլ Լահուդի ողջոյնը: Շուրջ մեկ ժամ շարունակված մտերմիկ զրույցի ընթացքում արծարծվել են Կիպրոսի խնդրին, կիպրահայ համայնքին, Հայաստանի ու Լիբանանի ներկայիս կացությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորությամբ ընդգծել են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ միասնական պայքարը հանուն երկու ժողովուրդների արդար դատի լուծման: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն ու նախագահը առանձնազրույց են ունեցել: Նոյն օրը Արամ Ա կաթողիկոսը հանդիպում է ունեցել նաեւ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիոս Խրիստոýիասի հետ: Վերջինս բարձր է գնահատել կիպրահայ համայնքի ներդրումը երկրի բարգավաճման ու զարգացման ուղղությամբ:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին