Պաշտոնական

ՀՀ նախագահն հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին Երկրորդին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների հետագա ամրապնդմանը, հասարակական կյանքում եկեղեցու գործունեությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի օրակարգում ներառված մի շարք հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում