Միջազգային

Սերգեյ Լավրով. Աշխարհում զենքի նոր տեսակների հայտնվելու սպառնալիք կա

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն անհանգստացած է աշխարհում զենքի ավելացումից եւ բոլոր միջոցները կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար: «Սպառազինությունների մրցավզքը նոր մակարդակի է հասնում, զենքի նոր տեսակների հայտնվելու սպառնալիք կա: Ընդսմին առանձին ռազմական մշակումների բնույթը ցույց է տալիս, որ դրանք նախատեսված են ոչ թե ահաբեկչության դեմ պայքարելու, այլ ինչ-որ այլ խնդիրներ լուծելու համարե,-նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջեւ: «Դա, անտարակույս, կշոշափի նաեւ մեր պետության շահերը, եւ մենք պետք է եզրակացություններ անենք մեզ համար մեր անվտանգությունն ապահովելու նպատակովե«- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում