Սերգեյ Լավրովն ստանձնել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահի լիազորությունները
1 րոպեի ընթերցում
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ստանձնել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահի լիազորությունները: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը կկատարի ստանձնած պարտավորությունները մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Այս կապակցությամբ Ստրասբուրգի Եվրոպայի պալատում տեղի է ունեցել ԵԽՆԿ-ի նախագահի կաբինետի բանալիների հանձնման խորհրդանշական արարողությունը: Եվրախորհրդին անդամակցության 10 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանը դարձավ այդ կազմակերպության ղեկավար: Ինչպես նշել է Լավրովը, ՌԴ-ի ղեկավարությունը «վճռականորեն է տրամադրվածե վարելու համաեվրոպական իրավական տարածքին Ռուսաստանի ինտեգրվելու քաղաքականություն, այդ թվում Եվրոպայի խորհրդի առավել հրատապ կոնվենցիաներին միանալու միջոցով: