Ալի Խամենեի. Միացյալ Նահանգները «խորապես ատելի Էե Մերձավոր արեւելքի երկրների համար
1 րոպեի ընթերցում
ՌԱԲԱԹ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները «խորապես ատելի Էե Մերձավոր արեւելքի երկրների համար: Այդ մասին իսլամական աշխարհին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձի նախաշեմին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին: Խամենեին Թեհրանում ելույթ Է ունեցել Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի մահվան 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Նրա խոսքով՝ «որեւիցե կարգախոս չի կարողանա փոխել ատելության զգացումը Ամերիկայի նկատմամբե: