Տարածաշրջանային

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին կոչ Է արել հանգստություն ու կարգուկանոն պահպանել երկրում

1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո երկրում ծայր առած հուզումների կապակցությամբ կոչ Է արել հանգստություն ու կարգուկանոն պահպանել: Ելույթ ունենալով Թեհրանի մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո՝ Խամենեին նշել Է, որ «այսօր իրանական ազգը հանգստության կարիք ունիե: Ընդսմին նա ընդգծել Է, որ «ազգի թշնամիները կասկածի տակ են դնում իրանական ժողովրդի կամաարտահայտումըե: Կայացած ընտրությունները «վկայում են ներկայիս իշխանությանը իրանական ժողովրդի վստահության մասինե,-նշել Է այաթոլլա Խամենեին: Իրանի բարձրագույն օրենսդիր մարմինը նախօրյակին հայտարարել Է, որ պատրաստ Է քննարկել երկրի նախագահի պաշտոնի երեք թեկնածուների գանգատները, որոնք վիճարկում են գործադիր իշխանության ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդել Է իրանական ռադիոն, այդ մասին նշվում Է Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհրդի հայտարարության մեջ, որի իրավասության մեջ Է մտնում քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքարկումների քննությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում