Տարածաշրջանային

Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նշանակված օրը՝ փետրվարի 20-ին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին այսօր Թեհրանում հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նշանակված օրը՝ փետրվարի 20-ին: Այսպիսով, նա վերջ է դրել նախընտրական այն ճգնաժամին, որ երկրում ծայր էր առել ապագա գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ցուցակից ավելի քան 2 հազար անձանց բացառելու Դիտորդական խորհրդի որոշման լույսով: Իրանի հոգեւոր առաջնորդը նշել է, որ ընտրությունների շուրջ իշխանության տարբեր թեւերի միջեւ հակամարտությունները նորություն չեն, եւ «դրանցից յուրաքանչյուրից մենք պատվով ենք դուրս եկելե: «Այսօր ոչ մի փակուղի չկա Իսլամական Հանրապետության եւ երկրի ժողովրդի առջեւե,-ընդգծել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում