Միջազգային

Սերգեյ Լավրովը նշել է «ությակումե Ռուսաստանի նախագահության երեք գլխավոր թեմաները

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ությակումե Ռուսաստանի նախագահության գլխավոր թեմաները կդառնան էներգաանվտանգությունը, համաճարակների դեմ պայքարը եւ կրթությունը, հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք առաջադրել երեք թեմա: Առաջինը՝ էներգետիկական անվտանգությունն է դրա բոլոր ասպեկտներով՝ ոչ միայն նավթագազային անվտանգությունը, ոչ միայն միջուկային էներգետիկան, էներգիայի նոր աղբյուրները, այլեւ էներգամատակարարման ուղեգծերի անվտանգության, ուղեգծերի դիվերսիýիկացման, մատակարարումների հուսալիության հարցերը, ինչպես նաեւ բնապահպանական ասպեկտներըե,-ասել է Լավրովը այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Երկրորդ թեման կդառնա համաճարակների դեմ պայքարը: «Դա խիստ հրատապ է այն իրավիճակում, երբ թռչնագրիպը եւ այլ համաճարակներ պատուհաս են դարձել շատ երկրների համարե,-նշել է Լավրովը: Երրորդ թեման կրթության հիմնախնդիրն է: Ըստ ՌԴ-ի արտգործնախարարի, այդ հարցը գլոբալացման դարաշրջանում հատուկ նշանակություն ունի չափորոշիչների բարձրացման եւ կրթության արդյունավետության տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում