Սերգեյ Լավրովը հրաժարվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստին մասնակցելուց
1 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստին մասնակցելուց, որը մայիսի 19-ին ծրագրված Է Բրյուսելում: Այդ մասին հայտնել են դաշինքի կենտրոնակայանի աղբյուրներ: Այդ նիստը պետք Է դառնար նման բարձր մակարդակով կողմերի առաջին հանդիպումը անցյալ տարվա օգոստոսին Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից հետո: ՌԴ-ի արտգործնախարարի որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հայտարարեց լրտեսության մեղադրանքով ռուսաստանյան առաքելության երկու դիվանագետների արտաքսման մասին: Ինչպես հայտարարել Է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նախարարական հանդիպումը չի կայանա դաշինքի ոչ համարժեք գործողությունների պատճառով: Ռոգոզինի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ չԷ վերականգնելու բնականոն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ դեսպանների մակարդակով երկխոսությունը կշարունակվի: