Վիետնամում դարձյալ թռչնագրիպի բռնկում է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ՀԱՆՈՅ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի հարավում թռչնագրիպի բռնկում է արձանագրվել: Այդ մասին այսօր հայտնել է երկրում թռչնագրիպի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի պետական շտաբը: Շտաբի տվյալներով, դեկտեմբերի սկզբին տնային թռչունների, հիմնականում բադերի, զանգվածային անկման դեպքեր են գրանցվել Մեկոնգ գետի շրջանում՝ Բենչե եւ Բակլիեու նահանգներում: Ընդամենը սատկել է ավելի քան 6 հազար թռչուն, այդ թվում՝ մոտ 500 հավ եւ շուրջ 3,5 հազար բադ: Բոլոր այդ թռչուններն աճեցվել են գործող արգելքին հակառակ եւ պատվաստված չեն եղել: Վիետնամի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ընթացիկ տարում երկրում 83 մլն հավերի եւ 43 մլն բադերի կրկնակի պատվաստում է կատարվել:

Հայերեն