Ղրիմի բնակիչների 1 տոկոսից քիչ ավելին են պաշտպանել ՆԱՏՕ-ի մեջ Ուկրաինայի մտնելու քաղաքականությունը
1 րոպեի ընթերցում
ՄԻՄüԵՐՈՊՈԼ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջնական տվյալների համաձայն, Ղրիմում ժողովրդական հանրաքվեի ընթացքում քվեարկածների 98,7 տոկոսը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի մեջ Ուկրաինայի մտնելուն: Այդ մասին հայտնել է ժողովրդական հանրաքվեի ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատալյա Շպետան: Քվեարկությանը մասնակցել է 897 հազար մարդ կամ Ղրիմում ապրող ընտրողների 58,2 տոկոսը: