Էստոնիան կներգրավվի վրաց-աբխազական հակամարտության գոտու խաղաղապահ գործողության մեջ ի դեպս դրա ձեւաչափի փոփոխման
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-աբխազական հակամարտության գոտու խաղաղապահ գործողության ձեւաչափի փոփոխման դեպքում Էստոնիան անպայման կներգրավվի դրանում: Այդ մասին այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը: «Խաղաղապահ գործողության ձեւաչափի փոփոխումը շատ կարեւոր է, դա պարտադիր կարգով պետք է տեղի ունենա միջազգային ձեւաչափով, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետե,-ասել է նա: «Մեզ համար գերակայություն է Վրաստանի հետ համագործակցությունը: Եթե ձեւաչափի փոփոխման հարցը դրականորեն լուծվի, ես չեմ պատկերացնում, որ Էստոնիան չմասնակցի խաղաղապահ ուժերինե,-ընդգծել է Ուրմաս Պաետը: