Թուրք պրոýեսորի կարծիքով, Թուրքիան ու Ռուսաստանը շատ մոտեցել են

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գալաթասարայի համալսարանի քաղաքագիտության ýակուլտետի դասախոս պրոýեսոր Ահմեդ Ինսելը հայտարարել է, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) նկատմամբ Թուրքիայի անհանդուրժողական կեցվածքին տարածաշրջանում «ըմբռնումով մոտեցող միակ հզոր ուժը Ռուսաստանն էե, եւ որ Եվրամիության նկատմամբ «իրենց սառը կեցվածքովե վերջին երկու տարում Թուրքիան ու Ռուսաստանը շատ են մոտեցել իրար: Թուրք պրոýեսորը դա բացատրել է PKK-ի դեմ պայքարի գործում Հյուսիսային Իրաք թուրքական զինված միջամտություն իրագործելու հարցում եվրոպական հասարակական կարծիքի սառնությամբ եւ դրան հակառակ, այդ հարցում Ռուսաստանի ցուցաբերած «ըմբռնողականությամբե: Ինսելն ասել է, որ Հյուսիսային Իրաք թուրքերի ցանկացած միջամտություն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կընկալվի որպես բախում քրդերի հետ, եւ որ ոչ Եվրոպան, եւ ոչ էլ ԱՄՆ-ը չեն աջակցի Թուրքիային՝ այդ հարցում: «Այդ պատճառով, Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժման արտաքին քաղաքական պայմանները լավը չեն ու տարածաշրջանում դրան ըմբռնումով մոտեցող միակ հզոր ուժը Ռուսաստանն է, որը լավ է հասկանում Թուրքիայինե, ասել է նա, նշելով, որ այդ հանգամանքը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները «հասկանալի մոտիկության է բերելե: «Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ անհանգստություն է հայտնել Հյուսիսային Իրաքում Քրդական պետություն ստեղծվելու հնարավորության նկատմամբ: Նա դրական է գնահատել նաեւ Կիպրոսի հարցում Թուրքիայի կեցվածքը: ԵՄ-ից հեռանալու եւ սառը կեցվածք ընդունելու հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի վարած կլասիկ պետական քաղաքականությունները խիստ մոտեցել ենե, ասել է թուրք պրոýեսորը:

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով