1 րոպեի ընթերցում
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի ամիրայության բնակչուհի Ամալ ալ Կուբեյսին պատմության մեջ մտավ որպես Պարսից ծոցի արաբական երկրների առաջին կինը, որը խորհրդարանական մանդատ ստացավ ընտրությունների արդյունքում: Դաշնային ազգային խորհրդի՝ շաբաթ օրն Աբու Դաբիում կայացած մասնակի ընատրությունների ընթացքում Ամիրայությունների համալսարանի դասախոսն ընտրվել է Արաբական Միացյալ Ամիրայությունների խորհրդարանական տիպի այս խորհրդակցական մարմնի պատգամավոր: Նա խորհրդում Աբու Դաբիի ամիրայությունը ներկայացնելու է երեք տղամարդկանց հետ միասին: Ալ Կուբեյսին ունի գիտական աստիճան: Նա զբաղվում է դասախոսական աշխատանքով, մասնագիտանում է ավանդական արաբական եւ ամիրայական ճարտարապետության բնագավառում: