Սերգեյ Լավրովը եւ Հիլարի Քլինթոնը պայմանավորվել են սերտ կապեր պահպանել
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Հիլարի Քլինթոնը նախօրյակին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել ռազմավարական երկխոսության ու համագործակցության օգտին եւ պայմանավորվել են սերտ կապեր պահպանել: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում կողմերը նշել են «ամերիկյան նոր վարչակազմի իշխանության գլուխ գալուց հետո հարաբերությունների դրական օրակարգ ձեւավորելու երկուստեք շահագրգռությունըե: «Հատկապես նշվել Է ինչպես երկկողմ առումով գործակցության ամրապնդման կարեւորությունը, ներառյալ ռազմավարական երկխոսության եւ տնտեսական համագործակցության հարցերը, այնպես Էլ գործակցությունը հրատապ միջազգային հիմնախնդիրների շուրջ, ներառյալ Աýղանստանի իրադրության կարգավորումըե,-ասված Է հաղորդագրության մեջ: