2 րոպեի ընթերցում
գիշերային ակումբներե ՔՈՒԱԼԱ ԼՈՒՄՊՈՒՐ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի առավել պահպանողական՝ Քելանթանի նահանգի իշխանությունները համաձայնվել են իրենց տարածքում բացել առաջին գիշերային ակումբները, որոնց գործողության սկզբունքը լիովին կենթարկվի իսլամի կանոններին: Քելանթանի գլխավոր նախարար Նիք Աբդուլ Ազիզ Նիք Մաթի խոսքով, զվարճանքի հաստատություններում կարգելվի ոգելից խմիչքների վաճառքն ու գործածումը եւ ծխելը, իսկ կանայք եւ տղամարդիկ պետք Է պարեն եւ զրուցեն առանձին հարկաբաժիններում: «Ինքնին հասկանալի Է, որ կանանց արգելված Է հագնել այնպիսի հագուստ, որը կարող Է անառողջ հետաքրքրություն առաջացնել ակումբի տղամարդ այցելուների շրջանում: Հագուստի նման տարրերի թվին ենք դասում կարճ շրջազգեստները, պիրկ գրկող տաբատները եւ կարճ մայկաները: Իսկ ինչ վերաբերում Է մահմեդական կանանց, ապա կարող են բաց լինել սոսկ նրանց դեմքն ու ձեռքերըե,- տեղի կառավարության ղեկավարի խոսքը մեջբերել Է ՏՎ-1 հեռուստատեսային ալիքը: Բացվող գիշերային ակումբներն ու պարասրահները խիստ վերահսկողության տակ կգտնվեն նահանգի իշխանությունների կողմից, եւ սահմանված նորմաների նվազագույն իսկ խախտման համար կհետեւի թույլատրագրի հետկոչում եւ գործի հանձնում դատական ատյանների քննությանը, հավելել Է նա: