Միջազգային

Սերգեյ Լավրովը եւ Քոնդոլիզա Ռայսը քննարկել են երկու երկրների դիրքորոշումները հանգուցային միջազգային հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը քննարկել են երկու երկրների դիրքորոշումները հանգուցային միջազգային հարցերի շուրջ: «Մենք քննարկեցինք ռուս-ամերիկյան հարաբերությունները եւ պայմանավորվեցինք, որ պրագմատիկորեն ենք գործելու ինչպես երկկողմ կապերի, այնպես Էլ միջազգային հիմնախնդիրների շուրջ համագործակցության հարցումե,- հանդիպման ավարտից հետո ասել Է Լավրովը, հավելելով, որ «քննարկվել Է նաեւ Կովկասի իրադրությունը, որի շուրջ կողմերը ըմբռնման ընդհանուր կետեր չեն տեսնումե: Լավրովն ասել Է, թե ինքը Ռայսին բացատրել Է, որ վրաց-հարավօսական հակամարտությունում Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են եղել: «Սակայն ժամանակ կպահանջվի կարգավորելու այն հարցերը, որոնք պաղեցրել են ռուս-ամերիկյան հարաբերություններըե,-ասել Է նա: «Մեզ համար կարեւոր Է նաեւ հասկանալ, թե ԱՄՆ-ը որ հարցերի շուրջ Է պատրաստ համագործակցել Ռուսաստանի հետե,-նշել Է Լավրովը: Դրա հետ մեկտեղ նախարարը հավելել Է, որ «Ռուսաստանն իրեն մեկուսացված չի զգումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում