1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ-ի երկրների մաքսային կառույցների փորձագետների հերթական նիստը: Ինչպես հաղորդել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն, փորձագետները նախապատրաստելու են Համագործակցության մասնակից պետությունների մաքսային կառույցների ղեկավարների հերթական նիստի օրակարգը: Մաքսային կառույցների ղեկավարների նիստը ծրագրվում է դեկտեմբերի 22-ին անցկացնել Մոսկվայում: