1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների խորհրդարանները դիմել են ՄԱԿ-ին եւ Եվրասիական տնտեսական հանրակցությանը «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքներիե հանրակցության միջխորհրդարանական վեհաժողովը գրանցելու դիմումներով եւ տնտեսական համագործակցության առաջարկությամբ: Այդ մասին ասված է «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքներիե միջխորհրդարանական վեհաժողովի որոշման մեջ, որի առաջին նստաշրջանն այսօր կայացել է Մոսկվայում: Միջխորհրդարանական վեհաժողովը նաեւ հանդես է եկել «Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի ժողովուրդների կամքը անհապաղ իրագործելուե օգտին, որը արտահայտվել է նրանց անկախության ճանաչման մասին համաժողովրդական հանրաքվեների ընթացքում: Այն համաշխարհային հանրակցությանը կոչ է արել Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունները կառուցել որպես ինքնիշխան պետությունների: Միջխորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2006 թվականի սեպտեմբերի 30-ին Սուխումում: Այն խորհրդատվական մարմին է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հումանիտար հարցեր քննարկելու համար, որոնք կողմերի համաձայնեցումն են պահանջում միջորհրդարանական մակարդակով: