Այաթոլլա Ալի Խամենեին հավանություն Է տվել Մահմուդ Ահամադինեժադի վերընտրվելուն
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հավանություն Է տվել եկող տարի երկրի նախագահի պաշտոնում Մահմուդ Ահամադինեժադի վերընտրվելուն: Նա այս ուղերձով հանդես Է եկել կառավարության շաբաթ օրվա նիստում, ինչ մասին ավելի ուշ հաղորդել են Թեհրանի պետական զանգվածային լրատվամիջոցները: «Մի համարեք, որ այս տարին վերջինն Է ձեզ համար,- ասել Է այաթոլլան նախագահին:- Գործեք այնպես, ասես ձեզ դեռեւս հինգ տարի կա աշխատելու: Այլ կերպ ասած՝ պատկերացրեք, որ հավելումն այս տարվա եւս չորս տարի դուք եք կառավարելու երկիրը, այնպես որ կառուցեք ձեր պլանները եւ գործեք ըստ դրանցե: Իրանի ղեկավարն ասել Է, թե ինքը բարձր Է գնահատում այն, որ Ահմադինեժադը հանդես Է գալիս Արեւմուտքի դեմ, «այն հանդուգն պետությունների դեմ, որոնք փորձում են ահաբեկել Իրանին, իրանական ժողովրդին իրենց կամքը պարտադրելու նրանց անօգուտ փորձերի դեմե: