Միջազգային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կքննարկի նոր սպառազինությունների գնման վերաբերյալ Սիրիայի դիմումը

1 րոպեի ընթերցում

ԲՈՉԱՐՈՎ ՌՈՒՉԵՅ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է քննարկել ռուսաստանյան սպառազինությունների նոր տեսակների գնումների վերաբերյալ Սիրիայի դիմումը: Նա նշել Է, որ այդ պատրաստակամությունը ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից հաստատվել Է Սիրիայի նրա պաշտոնակից Բաշար Ասադի հետ այսօր կայացած հանդիպմանը: «Մեր դիրքորոշումը հստակ Է, եւ այսօր ՌԴ-ի նախագահը այն հաստատեց. մենք պատրաստ կլինենք Սիրիային մատակարարել այնպիսի սպառազինություններ, որոնք, նախեւառաջ, պաշտպանողական բնույթ են կրում եւ ոչ մի կերպ չեն խախտում ուժերի ռազմավարական հաշվեկշիռը տարածաշրջանումե,-ընդգծել Է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում