Էլմար Մամեդյարով. «2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները արդյունավետ էինե

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոհ է 2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդյունքներից: «Ընդհանուր առմամբ ես դրականորեն եմ գնահատում 2006 թվականը: Իրոք, բանակցություններն արդյունավետ էին, եւ գործընթացին համանման գնահատական են տալիս նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներըե,-լրագրողներին ասել է Մամեդյարովը: «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Պրահայի գործընթացի երկուսուկես տարվա ընթացքում մենք իրապես շատ առաջ ենք գնացել հակամարտության լուծման գործում եւ շատ հարցերի շուրջ համաձայնության հասելե,-նշել է նա: Նախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացը կշարունակվի նաեւ 2007 թվականին: Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ «հայկական կողմն անկեղծորեն տրամադրված է լուծելու հակամարտությունը, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն իմաստավորելու համար որոշ ժամանակ տալու նրա խնդրանքը ոչ մի կերպ կապված չէ եկող տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետե: «Այժմ մնացել է ընդամենը մեկ լուրջ հարց, եւ եթե մենք այն համաձայնեցնենք, ապա դա իրոք լուրջ տեղաշարժ կլինի: Մյուս կողմից՝ մենք կցանկանայինք հավատալ, որ հայկական կողմը լրջորեն է վերաբերվում այդ բանակցություններին, այլ ոչ թե քաղաքական տեսանկյունից ժամանակ է սպանումե,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ընդսմին Մամեդյարովն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պարտադիր հաշվառմամբե:

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով