Միջազգային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը չի վախենում պատժամիջոցներիցե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վախենում պատժամիջոցներից՝ ի պատասխան իր կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ մեթոդն ամբողջովին վարկաբեկել է իրեն համաշխարհային քաղաքականության մեջ: Երբեք ոչ ոք պատժամիջոցների ճանապարհով չի հասել իր քաղաքական նպատակներինե,- ասել է նախարարը լրագրողներին: «Ռուսաստանը ինքնաբավ երկիր է եւ մեր հեռագնա ծրագրերը արգելակելու փորձերը, որոնց իրացումը խիստ կարեւոր է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, արդյունքներ չի բերիե,- հայտարարել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում