Միջազգային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կարող են զարգանալ սոսկ փոխադարձության հիման վրա

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կարող են զարգանալ սոսկ փոխադարձության հիման վրա, հայտարարել Է ՌԴ արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների անընդհատ դրական զարգացման կողմնակից Է, բայց մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մյուս առաջատար համաշխարհային տերությունների հետ, կարող են զարգանալ սոսկ փոխադարձության հիման վրաե,- գրում Է նա այն հոդվածում, որը հրապարակվել Է «Ուոլ սթրիթ ջոռնելե թերթում: Ինչպես համոզված Է Ռուսաստանի նախարարը, հենց այս կարեւորագույն տարրն Էլ բացակայում Է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերություններում վերջին 16 տարում: Խոսքը, նրա ասելով, վերաբերում Է ամերիկացիների կողմից Ռուսաստանի հետ համատեղ մի քանի զորավարժություններ չեղյալ հայտարարելուն, ինչպես նաեւ ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկկողմ երկխոսությունը սառեցնելու սպառնալիքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում